Իսրայելական օդուժը Գազայի հատվածում ավիահարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին
Իսրայելի բանակի կործանիչներն ու ռազմական ուղղաթիռները ժամեր առաջ ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» խմբավորման օբյեկտներին, որտեղ զենք-զինամթերք է արտադրվում, ինչպես նաև՝ այն թունելին, որը զենքի մաքսանենգ առևտրի համար է ծառայում, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Իսրայելի պաշտպանական գերատեսչության թվիթերյան էջում տարածված հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ իսրայելական կողմի այս գործողությունները պատասխան են Գազայի հատվածից դեպի Իսրայել մինչ այդ հրթիռային հարվածներ հասցնելուն, ինչը հետևանքով իսրայելական Սդերոտ քաղաքում և հարակից շրջաններում այդ ժամանակ օդային տագնապի ազդանշան է միացել: