Չենք կարող ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդունարաններում անվերջ սպասել, ժամանակն է, որ մեզ իրենց կազմ ընդունեն. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համոզմամբ՝ ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Կիևին ընդունեն իրենց կազմ, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք չենք կարող անվերջ սպասել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդունարաններում: Ժամանակն է, որ հարաբերությունների նոր մակարդակի վրա դուրս գանք, և ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավիրեն իրենց կազմ: Եթե ԵՄ-ն և Էմանուել Մակրոնն իսկապես մեզ եվրոպական ընտանիքի մաս են համարում, ապա պետք է համապատասխան կերպ իրենց դրսևորեն: Ժամանակն է՝ խոսակցություններից որոշումների անցնենք»,- ասել է Զելենսկին:
Le Figaro-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Մակրոնը Պուտինի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, քանի իր, և դա, ըստ Զելենսկու, այն պահին, երբ Ուկրաինան առավել քան եվրոպական աջակցության կարիքն ունի: