Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Պենտագոնը հայտարարել Է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո կկենտրոնանա Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա

0

Վաշինգտոնը կարծում է, որ Պենտագոնը պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսի ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին կայացած հատուկ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի վարչակզմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ես կարծում եմ՝ այն նպատակներից մեկը, որ նախագահը և նրա օգնականները զգույշ քայլեր կատարեցին Աֆղանստանի վերաբերյալ, այն է, որպեսզի ազատեն մեր զինված ուժերի ժամանակը, ուշադրությունը և միջոցները՝ 21-րդ դարի հանգուցային մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Մեր կարծիքով՝ դրանք գլխավորապես գտնվում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է պաշտոնյան: Նա նշել է, որ Աֆղանստանում գտնվող ուժերի մի մասը «կվերաուղարկվի»՝ հաշվի առնելով այդ նպատակը: «Կարծում եմ՝ ըմռնում կա, որ կարևորագույն իրադարձությունները տեղի են ունենում Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ Աֆղանստանին բարձրագույն ղեկավարությունն անհամաչափորեն շատ ժամանակ և ուշադրություն է նվիրել»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի հիշյալ ներկայացուցիչը: «Վերջին հաշվով մենք պետք է  ընտրություն կատարեինք, թե որ ուղղությամբ կենտրոնացնենք ջանքերը ռազմավարական ոլորտում: Որոշում ընդունվեց, որ դա ավելի մեծ չափով անհրաժեշտ է Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է նա:

Հատուկ ճեպազրույցը նվիրված էր ԱՄՆ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի այցին: Պլանավորվում է, որ նա ապրիլի 16-ին կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարն ապրիլի 14-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը կսկսի մայիսի 1-ին և կավարտի սեպտեմբերի 11-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Красноярская теннисистка Мирра Андреева выиграла турнир WTA 1000 в Дубае






Грузия нарастила экспорт яблок в Россию в 6,6 раза за январь 2025 года

Новые правила продажи билетов уже помогают бороться с перекупщиками

The Hill: США должны признать в России бывшего, настоящего и будущего врага

Путин обратился к защитникам Родины: мощное послание в День защитника Отечества