«Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի խնդրանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,-խոսելով Կիևի`Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ցանկության մասին՝ Figaro թերթին տված հարցազրույցում հայտնել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Էրդողանը բանակցություններ է վարել պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ընդ որում, 4 ժամ տևած բանակցությունների ավարտին ընդունած համատեղ հռչակագրում նշվում է՝ «ղեկավարները կողմ են արտահայտվել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կամզում ընդգրկվելու հեռանկարին, մասնավորապես՝ Ուկրաինայի՝ մոտ ապագայում անդամանկցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալու մտադրությանը: Կողմերն ընդգծել են նաև ՆԱՏՕ-ի անդամների զինված ուժերի հետ Ուկրաինայի ԶՈւ համատեղելիության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը»: