Կանադայում հաստատել են AstraZeneca պատվաստանյութի և արյան թրոմբի առաջացման միջև կապը
Կանադայի առողջապահական վարչությունը հաստատել է AstraZeneca պատվաստանյութի և արյան թրոմբի առաջացման միջև կապը, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Վարչությունը տեղեկացրել է նաև, որ արյան թրոմբի դեպքերը խիստ հազվագյուտ են։
Տարածված զեկույցում ասվում է․ «Շատ հազվագյուտ դեպքերում է, երբ պատվաստված անձի մոտ արյան արտասովոր թրոմբ է առաջանում և դրա համար կա բուժում»։
Զեկույցում ասվում է, որ պատվաստումից հետո արյան թրոմբ է առաջանում հազվագյուտ դեպքերում, երբ AstraZeneca և COVISHIELD COVID-19 պատվաստանյութեր ստանալուց հետո արյան մեջ թրոմբոցիտների ցածր մակարդակ է լինում։
«Ներկայում առկա գիտական ապացույցների մանրամասն անկախ ուսումնասիրությունից հետո, եզրակացությունն այն է, որ այս շատ հազվադեպ դեպքերը կարող են կապված լինել պատվաստանյութի օգտագործման հետ», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, վարչությունը պատվաստանյութի օգտագործման նոր սահմանափակումներ չի մտցրել` բացատրելով, դեպքերի խիստ հազվադեպ բնույթը: