Մի շարք երկրներում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու պահանջող ցույցեր են անցկացվել
Ակցիա իրականացնողները հավաքվել էին Ռուսաստանի արտործնախարարության շենքի դիմաց, որտեղից էլ նրանց ոստիկանները բերման են ենթարկել, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ցույցի բոլոր մասնակիցներն ազատության մեջ են։
Նույն պահանջով բողոքի ակցիաներ են երեկ անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, Երևանի ժամանակով ուշ երեկոյան նաև ԱՄՆ-ի ու Կանադայի տարբեր քաղաքներում։
Մոնրեալում հավաք անցկացվեց Կանադայի արտգործնախարարի գրասենյակի դիմաց։ Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց կոչը «կառավարություններին, միջազգային կազմակերպություններին հորդորել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատել բոլոր հայ ռազմագերիներին»։
Նյու Յորքում քաղաքացիները հավաքվել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ։ Նրանք հայտարարեցին․ - «Հայերը կոչ են անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին։ Ադրբեջանն խախտում է ռազմագերիներին վերաբերող Ժնևյան կոնվենցիաները։ Միջազգային կազմակերպությունները հաստատել են՝ Ադրբեջանը խախղտում է միջազգային մարդասիրական օրենքները»։
Երեկ ակցիաներ են անցկացվել նաև Երևանում ու մի շարք եվրոպական քաղաքներում։
Ընդհանուր առմամբ, մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տարբեր տվյալներով, այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։