Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների հետ են. ՀՀ նախագահը հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոսին

0

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին:

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան։ Նա ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, որի պահպանման ու շարունակման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները։ Նա նշել է, որ երկու եկեղեցիները նաև կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնական այցն ուղղված է բարեկամության պատմական ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների ներկա հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարների քննարկմանը։ «Այցի նպատակն էր քննարկել այսօրվա խնդիրները, և ամենակարևորը, խոսել ապագայի մասին, մեր եղբայրական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման մասին, որպեսզի մեր երեխաներն ու թոռները վայելեն մեր բարեկամության պտուղներն ու շարունակեն մեր ժողովուրդների բարեկամությունը»։

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև ներկայի մարտահրավերների մասին՝ նշելով, որ բարդ ժամանակներ են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի համար. «Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար»։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու դժվարությունները. «Երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար»,-ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդն իր օրհնության խոսքերն է փոխանցել նախագահ Սարգսյանին ու հայ ժողովրդին, ինչպես նաև իր ջերմ բարեմաղթանքները՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

The post Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների հետ են. ՀՀ նախագահը հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոսին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Михаил Кукушкин

Михаил Кукушкин удачно стартовал на турнире во Франции






Эксперт Чичкина назвала самые неочевидные для путешествий направления России

Специалисты рассказали, что для видеомэппинг ровный экран не нужен

В Москве задержан школьник, отказавшийся сдавать друга, совершившего поджог

Выбирали люксовые машины: автоподставщики из Казани орудовали в Москве