Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում․ Մհեր Գրիգորյան

0

Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, քննարկումները ու նյութերը գաղտնի են, և դրանք կարող են հրապարակվել այնքանով, որքանով թույլատրելի են դառնում տվյալ պահին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի՝ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի  զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակմանը։

«Հրապարակվում է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակներից ես չեմ կարող դուրս գալ, որովհետեւ իրավունքը չունեմ: Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին եւ համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ունենան»,- նշեց նա:

Հարցին, թե Օնիկ Գասպարյանն ի վերջո ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, որովհետեւ մեր ռեսուրսները բավարար չեն․ «ԱԽ նիստում ով ինչ է ասել, ես կարող եմ խոսել դրա մասին այնքան, որքանով նյութը հրապարակային է։ Ավել բան ես, միևնույնն է, չեմ ասի, որովհետև դա գաղտնիք է»։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ նախօրեին հրապարակված փաստաթուղթն ավելի շատ հարցեր է առաջացանում՝ հաշվի առնելով, որ փաստաթղթում կան հատվածներ, որոնք փակված էին, քանի տալիս պատասխաներ, Մհեր Գրիգորյանը հակադարձեց․ «Բացարձակ։ Ի վերջո, վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում։ Դուք պարտավոր եք հավատալ որոշ իմաստով, որովհետև պետական  առաջին պաշտոնյան ձեզ ասում է»։

The post Վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում․ Մհեր Գրիգորյան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Российская теннисистка Потапова пробилась в финал турнира WTA в Румынии






Очевидец Никита: часть людей из горящего Электрозавода вывели через фотостудию

Две авиакомпании увеличили количество рейсов из Москвы в Иркутск

Грузия и Россия: почему дипотношения остаются замороженными

США переманивают ключевого союзника России: как повлияет новый военный меморандум и чем это грозит Москве?