«Ո՞նց եք պատկերացնում, քաղաքական ղեկավարը ի՞նքն է նստում որոշում՝ որ ուղղությամբ գրոհեն, իսկ որը՝ ոչ»
0
Մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Լելե Թեփեի թեմայով, էս տարաբնույթ եւ տարամետ տեղեկատվության ֆոնին, պատերազմի օրերի տեղեկատվական դրվագը հիշեցի:
Նախ տեղեկություն եղավ՝ ընդ որում ամենեւին իշխանությանը, մեղմ ասած, օկ ոչ լոյալ լրատվական խողովակներով, որ գեներալ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ ազատագրվել է կարեւոր բարձունք: Հետո նույն դաշտերում տարածվեց, որ խոսքը Լելե Թեփեի մասին է: Այն ժամանակ հաջողություն էր թվում, եւ թերեւս շտապում էին այն վերագրել ընդդիմադիր գեներալին: Հետո արդեն եղավ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ՝ հետեւեք միայն պաշտոնական տեղեկություններին:
Դե, իսկ պատերազմից հետո արդեն Լելե Թեփեի վերաբերյալ մինչ այժմ ծավալվող քննարկումները, երբ հաջողության դափնու փոխարեն արդեն պետք էր մեղադրանք:
Ի՞նչ է եղել պատկերն իրականում: Որեւէ տարօրինակ բան չկա Նիկոլ Փաշինյանի բացատրության մեջ, որ եղել է առաջարկ գեներալից, հետո հարցը քննարկել են գեներալներով, եւ ինքը նրանց լսելուց հետո տվել է հավանություն: Իսկ ո՞նց եք պատկերացնում, քաղաքական ղեկավարը ի՞նքն է նստում որոշում՝ որ ուղղությամբ գրոհեն, իսկ որը՝ ոչ: Եթե հանրության որոշակի մաս չի հավատում, որ առաջարկը եկել է գեներալից, գուցե մեղադրող շերտերը նաեւ ներկայացնեն ապացույց, որ խնդիրը հենց Փաշինյանն է դրել: Կամ, Փաշինյանը ներկայացնի գեներալի անունը, որ առաջարկել է, եւ օպերացիան քննարկած գեներալների անունները:
Մյուս կողմից՝ որեւէ դիտավորության հետեւանքո՞վ չի ստացվել գրոհը, թե՞ պարզապես սխալի: Իսկ գիտե՞ք որեւէ պատերազմ, որ չեն լինում սխալ հրամաններ, սխալ որոշումներ, սխալ կողմնորոշումներ: Իսկ կարծում եք՝ ադրբեջանցիները չե՞ն արել այդպիսիք: Կարծում եմ, մեղմ ասած, համարժեք չէ մտածել, թե պատերազմի ելքը որոշվում է այդ սխալներով: Այդ սխալներով որոշվում էր մարդկային կյանքերի փրկության հարցը՝ թեկուզ մեկ զոհ քիչ ունենալու առումով:
Այդ առումով հիշեցի չեչենական առաջին պատերազմի վերաբերյալ վավերագրական ֆիմից մի դրվագ: Գրոզնիի «շտուրմի» մասին: Հայտնի է, որ շտուրմի առաջին փորձը ձախողվեց, եւ չեչենները ուղղակի մսաղաց էին սարքել ռուսական զորքի համար: Իսկ ճակատագրական նշանակություն էր ունեցել էն, որ քաղաքի շրջապատման եւ աստիճանաբար օղակը սեղմելու մշակված օպերացիան ձախողվել էր ստորաբաժանումներից մեկի՝ մի խաչմերուկ ավելի առաջ գնալու հետեւանքով: Մի խաչմերուկ ավելի էին առաջ գնացել՝ հասկանալի է, խոսքը հինգ մետր տարբերության մասին չէ, բայց մեկ խաչմերուկ ավելի էին առաջ գնացել ու դիրքավորվել, ու դա փաստորեն ունեցել էր ճակատագրական նշանակություն, պլանը ըստ էության քանդվել էր:
Պատերազմը, այն էլ մասշտաբային, դաժան բան է: Հետո պատերազմը գնահատելն է հեշտ»:
The post «Ո՞նց եք պատկերացնում, քաղաքական ղեկավարը ի՞նքն է նստում որոշում՝ որ ուղղությամբ գրոհեն, իսկ որը՝ ոչ» appeared first on ԳԱԼԱ.