Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության. մամուլի խոսնակ

0

Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Կարող եմ հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումն առ այն, որ ծանուցագիր ստանալու դեպքում նա գնալու է հարցաքննության և պատասխանելու է բոլոր հարցերին: Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունն ու նրբությունները, հետագայում մենք տրամադրելու ենք տեղեկություն՝ հանրապետության նախագահի մասնակցության մասին»,-ասաց Ավանեսյանը:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև Արցախի Հանրապետության նախագահը։

Նշված քրեական գործը հարուցվել էր Արցախում  գործող՝ «Հայկի Սերունդ» և «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 10-ին դատախազությանը ներկայացրած հաղորդման հիման վրա: Ըստ այդմ՝ ներկայացվել են տեղեկություններ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար,օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, 2021 թվականի փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության՝  ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Андрей Рублев дошел до финала теннисного турнира ATP в Дохе






«Генерал КГБ»: Лукашенко готов продать Беларусь Трампу

Награды президента стали для Прилепина значимым достижением

Премьера «Игорь Крутой. Рапсодия льда – 2»: новый этап в синтезе музыки, поэзии и фигурного катания

Россиянам рассказали, как получать сразу три пенсии