Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

«Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերությունների փակ դուռը». ՌԴ ԱԳՆ

0

Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձևացնում Է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Բուլատովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրի հետ սերտ համագործակցության փաստական նմանակումը ոչ մի ձևով չի կարող նենգափոխել կառուցողական երկխոսությունը»,-ասել Է Բուլատովը՝ հանդես գալով «Ռուսաստանի և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները բնապահպանության բնագավառում» առցանց-սեմինարի ընթացքում:

Նա ընդգծել է, որ թեև Եվրամիության ներկայացուցիչները «բարձրաձայն կրկնում են» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտության մասին, այդ խոսքերը չեն հաստատվում գործողություններով. համագործակցության ողջ ճարտարապետությունը, որը զարգացել է տարիներ շարունակ, կործանվել է, հայտարարել է դիվանագետը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса