Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

«Մակրոնն այն մարդն է, որը կարող է արհեստական շնչառություն անել «նորմանդական ձևաչափին»». Փարիզում մեկնարկել է Զելենսկի-Մակրոն հանդիպումը

0

Ֆրանսիայի Ելիսեյան պալատում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Այս մասին հայտնել են Զելենսկիի աշխատակազմի մամուլի ծառայությունից, գրում է korrespondent.net-ը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Վլադիմիր և Ելենա Զելենսկիները ժամանել են Ֆրանսիա:

Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ Մակրոնը կվերակենդանացնի «նորմանդական ձևաչափը»: Մակրոնի հետ հանդիպումից առաջ Զելենսկին Le Figaro պարբերականի լրագրողին հայտնել էր՝ Ֆրանսիայի նախագահն այն մարդն է, որը կարող է «արհեստական շնչառություն անել» «նորմանդական ձևաչափին»»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Զելենսկին հայտարարել էր «Նորմանդական քառյակ»-ի նոր հանդիպում նախապատրաստելու մասին: Միևնույն ժամանակ, նա հավելել էր, որ եթե հանդիպումը տեղի չունենա, նախատեսվում է երկկողմ հանդիպումներ կազմակերպել երկրների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ:

«Ամեն դեպքում, հանդիպումը նախապատրաստվում է: Դա պետք է լինի: Ես ձեզ այս մասին ասում եմ իմ անունից, և ես դա ասել եմ նաև մեր արևմտյան գործընկերներին: «Նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա, ես կգտնեմ ճիշտ ձևաչաձը, երբ հանդիպեմ քառյակի կազմում ընդգրկված երկրների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ»,- հստակեցրել էր Զելենսկին ու մեջբերել հայտնի ասացվածքը՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ»:

Հիշեցնենք՝ «Նորմանդական քառյակ»-ը չորս երկրների ղեկավարներից կազմված խումբ է՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպման ժամանակ:

Ներկայում «նորմանդական ձևաչափով» շփումներն իրականացվում են և չորս երկրների արտգործնախարարների մակարդակով և փորձագիտական մակարդակով։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко стала первой теннисисткой в 21-м веке, выигравшей 19 матчей подряд на Australian Open






Трубу с кипятком прорвало на проезжей части в Гольянове

"Отходы в красивой банке": названы марки кофе, которые не стоит покупать даже по большой скидке

Более 600 спорсменов выступили на первенстве по дзюдо в Орехово-Зуеве

Профессор защитилась от взятки // Преподавателя РАНХиГС наказали условно, изменив статью обвинения