Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ցույց են տվել` ինչպիսի տեսք ունեն միանման հագուստով (լուսանկարներ, տեսայութ)

0

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ցույց տալով իր և քրոջ միանման  հագուստը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների հետ և նշել, որ միանման հագուստը պատահական են ընտրել․«Երկվորյակներ. սա իրականում ծրագրված չի եղել»։

Աստղային քույրերը երկուսն էլ պիթոնի կաշվից կարմիր կորսետներ են կրում՝ սև կրծկալներով, ինչը համադրել են սև կաշվե տաբատի և շրջազգեստի հետ։

Հրապարակումը համացանցում է հայտնել այն լուրերի ֆոնին, որ ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ», հայտնել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ Ուեսթը ցանկանում է, որ իր հաջորդ կողակցի հետ «կարողանան խոսել միևնույն լեզվով»։

«Ես Միքելանջելոն եմ, ես Պիկասոն եմ։ Ես, անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արտիստն եմ։ Ասածս նույնիսկ կասկածի տակ առնելու կարիք չկա․ դա ակնհայտ փաստ է»,- ավելի վաղ GQ ամսագրին տված հարցազրույցում ասել էր 43-ամյա ռեփերը։

Նախքան 2014-ին Քիմ Քարդաշյանի հետ ամուսնանալը, Ուեսթը հանդիպել է մոդելներ Շանել Իմանի և Էմբեր Ռոուզի, դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Организаторы турнира WTA извинились за ошибку с национальностью Касаткиной






Медицинский вертолет прилетел к месту взрыва у ЖК «Алые Паруса» в Москве

Лицей «ИНТЕГРАЛ» открыл Школу дизайна в Новосибирске

По факту взрыва в московском ЖК «Алые паруса» возбуждено дело

Зимы еще даже не было: Вильфанд предупредил россиян о грядущих трескучих морозах – "лучше не выходить из дома"