Ալաբայի տրանսֆերի մասին Ռեալը կհայտարարի մրցաշրջանի ավարտից հետո
Marca-ն հաղորդում է, որ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի՝ «Ռեալ» տեղախոխությունը լուծված հարց է:
Հաղորդվում է, որ ամռանը Ալաբան կմիանա «Ռեալին», սակայն ակումբը չի հայտարարի դրա մասին մինչև մրցաշրջանի ավարտը:
Ալաբան միակ տրանսֆերը չի լինի: Անկախ նրանից, թե «Ռեալն» ինչ արդյունքի կհասնի ՉԼ-ում ու Լա Լիգայում, Մադրիդում պատրաստվում են թարմացնել թիմի կազմը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալից» անձեռնմխելի են Կռոսը, Վինիսիուսը, Բենզեման, Էդեգորը, Ռոդրիգոն, Վալվերդեն, Կազեմիրոն ու Կուրտուան: