Աշխարհում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 138 միլիոն դեպք, մահացել է 2.9 միլիոնից ավելի մարդ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ վերջին 1 օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 804 807 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:
Կազմակերպության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 138 688 383 դեպք:
Նշվում է, որ Covid-19-ով պացիենտների մահվան դեպքերի թիվը հասել է 2 978 935-ի:
Հայտնի է դարձել, որ ԱՀԿ փորձագետները ծրագրում են մայիսին և հունիսին անցկացնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության ստուգումներ: