Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Ռուսաստանն արգելել է 8 ամերիկացի պաշտոնյայի մուտքը երկիր

0

Ռուսաստանը արգելում է ԱՄՆ 8 քաղաքացիների մուտքը երկիր, ցուցակում են  ԱՄՆ գլխավոր դատախազը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:

«Ի պատասխան այս տարվա մարտի 2-ին ԱՄՆ վարչակազմի կողմից Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակ է հետևյալ ներկա և նախկին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և գործիչների համար, որոնք մասնակցում են հակառուսական ուղղվածության իրականացմանը. ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդ, ԱՄՆ Բանտերի դաշնային բյուրոյի տնօրեն Մայքլ Կարվախալ,  ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկաս, Միացյալ Նահանգների նախագահի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական, ՄԱԿ-ի նախկին մշտական ներկայացուցիչ և ազգային անվտանգության օգնական Սյուզան Ռայս,  Անվտանգության դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյ, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնս», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Բացի այդ, մուտքը փակ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին օգնական և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի և ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերտ Վուլսիի համար:

«Հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերություններում հրահրված բարդությունների աննախադեպ բնույթը` որոշվել է շեղվել սովորական պրակտիկայից` չհրապարակել ռուսական կողմից ձեռնարկված հակաքայլերը»,-հավելել է ԱԳՆ-ն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
US Open

Джокович не дал Алькарасу собрать карьерный Большой шлем в 2025-м






Кинопоиск эксклюзивно покажет матчи 2-го этапа и Финал четырех Winline Кубка России по футзалу

Bild: 2 человека стали жертвами нападения злоумышленника с ножом в Ашаффенбурге

Бывший председатель Петросовета Геннадий Боднарчук из колонии ушел на СВО

Специалисты рассказали, как сделать виртуальные объекты из ничего