Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Արթուր Ալեքսանյանը թարմ ուժերով է մոտենում Օլիմպիական խաղերին. Էդուարդ Սահակյան

0

Եվրոպայի առաջնության Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմն ընտրվել է վերջին արդյունքները հաշվի առնելով:

«Եվրոպայի առաջնության մասնակից ըմբիշներին ընտրել ենք հաշվի առնելով Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարի արդյունքները: Քանի որ այս տարի մրցաշարերը շատ խիտ են, դրա համար ընտրել ենք կազմ, որ հետագայում էլ ըմբիշները կարողանան մասնակցել մրցաշարերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքականի մարզչական շտաբը ցանկություն ունի հավասար բաշխել այն մարզիկներին, որ նրանք կարողանան մասնակցել նաև երիտասարդների առաջնությանը:

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելուն, ապա որոշել ենք, որ նա ուժերը կչափի Բուդապեշտի մրցաշարում, որը կլինի Օլիմպիական խաղերից առաջ: Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում և թարմ ուժերով է մոտենում ՕԽ-ին»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` մինչ ՕԽ-ն հավաքականի թիմը մի քանի ուսումնամարզական հավաք կանցկացնի, որոնցից մեկը՝ արտերկրում:

Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային ըմբիշների կազմը. Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ): 

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Вероника Кудерметова

Вероника Кудерметова вылетела с турнира в Дохе






Курс на «долларизацию». «Выберу.ру» подготовил рейтинг лучших вкладов в долларах за январь 2025 года

Производство витражных систем и окон запустят в Бронницах в 2027 году

Помочь детям. В Москве прошла школа педиатрической ревматологии

«Мир гитары» соберет музыкантов из 15 стран