Ֆրանսիայի իշխանությունները պարտադիր ինքնամեկուսացման պահանջ են սահմանել Արգենտինայից, Բրազիլիայից, Չիլիից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանողների համար
Ֆրանսիայի իշխանությունները պարտադիր ինքնամեկուսացման պահանջ են սահմանել Արգենտինայից, Բրազիլիայից, Չիլիից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանողների համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:
Այս երկրների Ֆրանսիա ժամանողներն այսուհետ պետք է ինքնամեկուսանան 10 օրով: Բնակվելու վայրից դուրս գալու համար ժամեր են սահմանվելու, իսկ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության և ժանդարմների կողմից: Միաժամանակ, խստացվելու է խախտումների դեպքում տուգանքների կիրառումը:
Երկիր ժամանողները պարտադիր պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնեն, որն արված կլինի առավելագույնը 36 ժամ առաջ և նախքան օդանավակայանից հեռանալը հակամարմնի հետազոտություն կանցնեն:
Բացի այդ, թվարկված երկրներից ժամանողների դեպքում կսահմանափակվեն այն պատճառները, որոնց բերումով կարող է թույլատրվել մուտքը Ֆրանսիա: