82 տարեկանում կյանքից հեռացել է Adobe ընկերության համահիմնադիր և PDF ձևաչափի մշակող Չարլզ Գեշկեն
ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում մահացել է Adobe ընկերության համահիմնադիր և PDF ձևաչափի մշակող Չարլզ Գեշկեն, հաղորդում է The Economic Times-ը՝ նշելով, որ վերջինիս մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Գեշկեի և Adobe-ի մյուս հիմնադրի՝ Ջոն Ուորնոկիի առաջին արտադրանքը եղել է Adobe PostScript-տեխնոլոգիան, որը վերափոխել է հրատարակչական համակարգերի աշխարհը։
Նա ստեղծել է Adobe-ի ամենահայտնի արտադրանքները՝ Acrobat-ը, Illustrator-ը, Premiere Pro-ն և Photoshop-ը:
Ընկերությունում Գեշկեի մահը մեծ կորուստ են անվանել ոչ միայն Adobe-ի և այլև ամբողջ տեխնոլոգիաների ոլորտի համար։