Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

«Ռոսկոսմոսը» մտադիր է ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր գենային ինժեներիայի և բջջային տեխնոլոգիաների միջոցով մարդու օրգանիզմը հարմարեցնել տիեզերքի բացասաբար ազդող պայմաններին

0

Ռուսական «Ռոսկոսմոս» ընկերությունը մտադիր է այս տարի ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր գենային ինժեներիայի և բջջային տեխնոլոգիաների միջոցով հարմարեցնել մարդու օրգանիզմը տիեզերք թռչելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է զարգացման ծրագրերի գծով «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօերն Ալեքսանդր Բլոշենկոն:

«Ապագայում հեռավոր տիեզերք թռչելու համար անհրաժեշտ է լինելու նման տեխնոլոգիաներ կիրառել, բժշկական ներգործության միջոցով փոփոխություններ մտցնել տարբեր օրգաններում: Նախատեսում ենք այս տարի գիտահետազոտական կենտրոն հիմնել, որտեղ այդ հարցը կքննարկվի: Ուզում ենք հասկանալ՝ որ ուղղությամբ պետք է կենտրոնանալ»,- նշել է Բլոշենկոն:

Ըստ նրա՝ տիեզերքում մարդու օրգանիզմի վրա «ագրեսիվ միջավայր» է ներգործում, այդ թվում՝ ճառագայթումը, որը բացասաբար է ազդում նյարդային համակարգի, գլխուղեղի և ողնուղեղի վրա: Աշխատանքների արդյունքում նախատեսվում է դեղամիջոցներ ստեղծել, որոնք կնպաստեն այդ գործոնների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը ամրապնդելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

Анну Курникову заметили в Майами в инвалидном кресле






Фигурист Малинин прокомментировал падение самолета в США, где были его знакомые

ФАС России оштрафовала ВТБ за рекламу кредитной карты

Москва выделила гранты на проведение научных исследований

Депутат Немкин: мошенники адаптируют методы под актуальные жизненные события