Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Տիխանովսկայան սադրանք է համարել Բելառուսում պետական հեղաշրջման փորձի մասին հաղորդագրությունները

0

Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպանության մասին տեղեկությունը սադրանք է, հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է lenta.ru-ն։

«Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հապճեպ եզրակացություններից և որոշումներից, որոնք կարող են վնաս հասցնել Բելառուսի ազգային շահերին, ինքնիշխանությանն ու անկախությանը»,- ասված է նրա հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տիխանովսկայան հանդես է գալիս երկրում քաղաքական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով լուծելու և արդար ընտրություններ անցկացնելու օգտին:

Նախօրեին Լուկաշենկոն լրագրողներին պատմել էր, որ իր և իր երեխաների դեմ մահափորձ է նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ իրեն վերացնելու խնդիրն արժանացել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հավանությանը։

Ավելի ուշ երկրի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել էր մահափորձի և ռազմական հեղաշրջման փորձի մասին տեղեկատվությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Ирина Хромачёва

Россиянка Хромачева вышла в ¼ финала турнира в Дохе в паре, где сыграет против Андреевой и Шнайдер






В Самаре в Музее Модерна пройдет экскурсия по выставке "Засушенному - верить"

В МИДе предупредили об ответе РФ на военное присутствие США у северных границ

Глав недружественных стран не пригласят на празднование 80-летия Победы

В России начались продажи продажи Xiaomi Redmi Note 14 от 19 тыс рублей