1,7 մլրդ դոլար․ Իսրայելն ու Հունաստանը պաշտպանության ոլորտում խոշոր համաձայնագիր են ստորագրել
Իսրայելը և Հունաստանը պաշտպանության ոլորտում խոշորագույն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի ստեղծում, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Arab News-ը։
«Համաձայնագրի գումարը կազմում է շուրջ 5,5 մլրդ շեկել (շուրջ 1,7 մլրդ դոլար) և նախատեսում է 22 տարվա ընթացքում Elbit Systems ընկերության կողմից Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի ստեղծում ու շահագործում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ ուրբաթ Իսրայելի պաշտպանության նախարարության միջազգային պաշտպանական համագործակցության վարչության տնօրեն Յաիր Կուլասը ստորագրել է Իսրայելի և Հունաստանի միջև «մինչ այժմ կնքված խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը»:
Նշվում է, որ կենտրոնը հագեցած կլինի իտալական Leonardo ընկերության արտադրության M-346 ուսումնավարժական ինքնաթիռներով:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի խոսքով՝ «երկու երկրների համագործակցության հիմքում ընկած է Հունաստանի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր հարաբերությունները»։