Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Ադրբեջանը տապալում է միջազգային սկզբունքները, եթե միջազգային կառույցները չեն արձագանքելու, ապա  նշանակում է, որ խրախուսում են. Արման Թաթոյան

0

Մեր առաջնահերթ խնդիրն է մեր երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ հրապարակել են պաշտպանի տարեկան հաղորդումը:

Նա զեկույցը համարեց օբյեկտիվ, քանի որ ինչպես դրական քայլերն են արձանագրված, այնպես էլ բացասական: «Ես չեմ շարժվում այն մտայնությամբ, թե ով ծանր կտանի, սկզբունքային մոտեցում է, ներկայացվել են բոլոր գնահատականները, առաջարկները»,-ասաց նա:

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ է, վտանգավոր չափերի է հասնում, չկա վստահություն պոլիկլինիկաների նկատմամբ, քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան:

Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ պաշտպանը նշեց, որ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել:

«Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի հայտնվելն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների սկզբունքներին և ապալեգիտիմ է, դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, ձեռնարկատիրական գործունության և այլ իրավունքներ, լրջորեն վտանգված է կյանքի առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ»,– ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողներն իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ պետք է այդտեղից հեռանան: «Սահմանի հետ կապված ցանկացած գործընթաց չպետք է մարդկանց բնականոն կյանքը խաթարի»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակներից է նաև, օգտագործելով մեր հայրենակիցների գերի լինելու փաստը, լարված պահել այստեղ մթնոլորտը: «Լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք տարածքային հարցերի դիմաց են ուզում վերադարձի հարց քննարկել, դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են: Ռազմական գործողությունների դադարումից հետո անմիջապես պետք է վերադարձնեինք մեր հայրենակիցներին՝ առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանի իշխանությունները տապալում են միջազգային, մարդու իրավունքների սկզբունքները, եթե միջազգային կառույցները չեն արձագանքելու դա նշանակում է, որ խրախուսում են դա և վտանգավոր նախադեպ է ստեղծվում»,-հավելեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Полина Кудерметова пробилась в четвертьфинал турнира WTA в Брисбене – казанская теннисистка одолела 9-ю ракетку мира Касаткину






В Туле выбрали лучших баскетболистов 60+ в Центральной России

Три недели в очереди ради часа в сети. Как в Барнауле впервые появился интернет

Великие тайны прошлого: история захоронения мальчика, жившего за век до Тыгын Дархана

Есть жертвы: в Новой Москве загорелись бытовки