Պոգբա. Ես չեմ սիրում խաղալ ու չհաղթել. Յունայթեդը պետք է ինչ-որ բան հաղթի
0
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան այս մրցաշրջանում ցանկանում է ինչ-որ տիտղոս նվաճել:
«Մենք պետք է այս մրցաշրջանում ինչ-որ բան հաղթենք: Ես ուղղակի ցանկանում եմ հաղթել ինչ-որ մրցաշարում: Չեմ սիրում խաղալ ու չհաղթել: Ես շատ վատ եմ ընդունում պարտությունները: Ամեն անգամ երբ խաղում եմ, ցանկանում եմ հաղթել: Անհրաժեշտ նախադրյալներ կան, որ մենք կհասնենք ցանկալի արդյունքի:
Պայքարում ենք Եվրոպա Լիգայում: Պայքար կա նաև ԱՊԼ-ում: «Սիթին» դեռ չի ապահովել չեմպիոնությունն ու մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ»,-ասել է Պոգբան:
The post Պոգբա. Ես չեմ սիրում խաղալ ու չհաղթել. Յունայթեդը պետք է ինչ-որ բան հաղթի appeared first on ԳԱԼԱ.