Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Սիրիայի խորհրդարանը հայտնել է, թե երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները

0

Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՍԱՆԱ սիրիական պետական լրատվամիջոցին, այս մասին կիրակի հայտարարել է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Համմուդ Սաբաղը:

«Թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերի ընդունումը Գերագույն սահմանադրական դատարանում կմեկնարկի ապրիլի 19-ին և կտևի 10 օր՝ մինչև ապրիլի 28-ը»,- հայտնել է գործիչը:

Նրա խոսքով՝ ժողովրդի կամարտահայտումը տեղի կունենա երկրի համար ճակատագրական պահի: «Երբ մեր բանակը մարտադաշտում դիմակայում է ահաբեկիչներին, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է օգտվել իր սահմանադրական իրավունքից և մասնակցել ընտրություններին՝ Սիրիայի դեմ ուղղված դավադրությունները խափանելու համար»,- հավելել է Սաբաղը:

Սիրիայում նախագահական նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին: Ընտրությանը մասնակցել էր քաղաքացիների 73.5 տոկոսը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева станет первой ракеткой России после выхода в финал WTA






Подмосковные больницы получили новые КТ-аппараты на 190 млн рублей

CUHK лидирует в области инноваций в здравоохранении, одновременно продвигаясь в мировых рейтингах

Baza: Взрыв прогремел у многоэтажного дома в Балаково

Овчинников: Глебов с периферии, ему будет сложно стать лидером «Динамо»