ՄՅՈՒ-ն հաղթեց Բարնլիին ու կրճատեց Սիթիի հետ միավորների տարբերությունը (տեսանյութ)
ԱՊԼ 32-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Բարնլիին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվը 48-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո բացեց Գրինվուդը, որը հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Պոգբայի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց։ Մանկունիանցիների 3-րդ գոլը հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին խփեց Էդինսոն Կավանին։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Տարկովսկին 50-րդ րոպեին։
Սուլշերի սաները 66 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում են և 1-ին տեղում ընթացող «Ման Սիթիից» հետ են մնում արդեն 8 միավորով։ «Բարնլին» 33 միավորվ 17-րդ տեղում է։