Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Իրանում կայացած զորահանդեսի ժամանակ բանակային ուժերը տեղական արտադրության մի շարք նորագույն համակարգեր են ներկայացրել (լուսանկարներ)

0

Իրանի բանակը հայրենական արտադրության մի շարք նոր սարքավորումներ է ցուցադրել բանակի օրվան նվիրված ռազմաշքերթում, որը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 18-ին:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ռազմական կառույցին և ցամաքային ուժերի օրվան նվիրված շքերթում ցուցադրվել են իրանական բանակի վերջին ձեռքբերումները:

Տեղական արտադրության սարքավորումները ցուցադրվել են զրահամեքենաների երթում՝ առանց զինվորականների մասնակցության, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Զորահանդեսում, որին ներկա է գտնվել բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին, ցուցադրվել են նորագույն հրթիռային և հրետանային համակարգերը:   

Բանակի օդուժը ներկայացրել է տեղական արտադրության երեք հրթիռային համակարգ, այդ թվում՝ «Դամավանդ» ռազմավարական և հեռահար համակարգը, որն օգտագործվում է տարատեսակ օդանավեր, ինչպես նաև թևավոր և բալիստիկ հրթիռներ խոցելու համար:

Բացի այդ, գաղտնազերծվել են «Զոլֆաքար» ցածրաթռիչք հրթիռային համակարգը,  «Մաժիդ» հրթիռային համակարգը և «Խաթամ» կրակի կառավարման հրետանային համակարգը, որը կարող է ցածր բարձրությամբ թռչող տարատեսակ օդային թիրախներ խոցել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Анастасия Потапова с уверенной победы стартовала на турнире WTA-500 в Линце






Замглавы УВД ВАО Бивола арестовали по делу предпринимателя Анохина до 29 марта

«Зима вернется»: Москву ждут морозы после «вишневой» зимы

Тошич стал игроком медийного клуба «СКА-Ростов»

В Общественном совете при Минприроды поддержали новые зеленые стандарты Москвы