Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Միջազգային իրավունքի կիրառումը պաշտպանելու համար անհապաղ անհրաժեշտ է միջազգային հանրության, այդ թվում`Ֆրանսիայի և ԵՄ-ի կտրուկ արձագանքը․ ֆրանսահայ պատգամավորը Բաքվում բացված պուրակի մասին

0

Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանի խոսքով՝ Ֆրանսիան պատերազմի տարիներին եղել է ամենաաղմկոտ երկրներից մեկը ընդդեմ Ադրբեջանի, մինչդեռ միջազգային հանրության մեծ մասը լռում էր: Այս մասին նա Tert.am-ին ասաց՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ֆրանսիայի և միջազգային հանրության դերին։

«Ցավոք սրտի, Մինսկի խումբը արդյունավետ չգործեց: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Ֆրանսիան կհորդորի և կներգրավի բոլոր համապատասխան կողմերին`գտնել ընդհանուր լեզու ռազմագերիների վերադարձի և Արցախում բոլոր բռնությունների վերացման համար: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը գնում է էթնիկ զտումների ճանապարհով, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ միջազգային ճանաչումն Արցախը պաշտպանելու միակ ճանապարհն է, ինչպես ներկայացրեց Ֆրանսիայի խորհրդարանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի իշխանությունների հետ հայկական կողմի աշխատանքին՝ պատգամավորը նշեց, ոչ ինքը աշխատանքային լավ հարաբերություններ ունի Հայաստանի դեսպանի հետ, և ինչպես Ֆրանսիայի բոլոր կուսակցություններից իր շատ կոլեգաներ, ինքը նրա հետ սերտ կապի մեջ է եղել պատերազմի ընթացքում:

«Այնուամենայնիվ, իմ պատասխանատվությունը չէ գնահատել Ֆրանսիայում օտարերկրյա կառավարության աշխատանքը, բայց վստահ եղեք, որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների մոբիլիզացումը շատ արդյունավետ էր Արցախի մասին իրազեկման գործում»,- ասաց նա։

Խոսելով արդեն Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից բացված պատերազմի «պուրակի» մասին, որտեղ հայկական ռազմավարի կողքին, ներկայացված են հայ զինվորի մանեկեններ, Դանիել Ղազարյանը նշեց՝ դա իրեն սարսափեցրել է։

«Սա կրկին միջազգային պայմանագրերի ակնհայտ խախտում է: Պատերազմն ավարտվելուց հետո Բաքուն պետք է անմիջապես դադարեցնի բոլոր տեսակի սադրանքները և պետք է Մոսկվայում իր ստորագրած պայմանագրին համապատասխան վարքագիծ դրսևորի: Միջազգային իրավունքի կիրառումը պաշտպանելու համար անհապաղ անհրաժեշտ է միջազգային հանրության, այդ թվում`Ֆրանսիայի և ԵՄ-ի կտրուկ արձագանքը: Ես պաշտոնապես հարց եմ տվել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ: Ես չափազանց զգոն կմնամ այս շատ կարևոր խնդրի վերաբերյալ»,- ասաց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Зарина Дияс

Зарина Дияс на разгроме и камбэке пробилась в основную сетку турнира в Таиланде






Галимов предположил, почему часто забивает ХК ЦСКА

Праздник Рождества Христова объединил тысячи верующих в Серпухове

Охрану общественного порядка на Рождество в России обеспечивали более 43,3 тыс. сотрудников ОВД

Работники ГКУ МО «Мособлпожспас» обеспечили безопасность на праздничных богослужениях в честь Рождества Христова