Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, երբ հայտնի է դարձել, որ Պրահան որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին երկրից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ արտաքին քաղաքականության գերատեչությունը վճռական բողոք էր հայտնել Չեխիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ պատասխան միջոցառումներ է ընդունելու:
ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսման որոշում կայացնելու մասին նախօրեին հայտարարել էր Չեխիայի ԱԳ նախարար Յան Գամաչեկը՝ նշելով, որ երկրի հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն, իր հերթին, հայտարարել էր, որ նրանք առնչություն ունեն 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը: