Հարգանքի եւ խոնարհումի ոգեկոչման խորհուրդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրում
Հայոց Մեծ Եղեռնի հուշահամլիրում պարող-պարուհիները, պարարվեստի գործիչներն իրենց հարգանքի խոնարհումի ոգեկոչման խորհուրդն են բերել՝ որպես նահատակված նախնիներին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու համաժողովրդական խմբապար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Գեւորգյան պարարվեստի կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը եւ կից հրապարակել նաեւ տեսանյութ։
«Այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամլիրում հազարավոր պարող-պարուհիներ, պարարվեստի գործիչներ ձեռք ձեռքի տված, ուս-ուսի բռնած իրենց հարգանքի խոնարհումի ոգեկոչման խորհուրդը բերեցին՝ որպես նահատակված նախնիներին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու համաժողովրդական խմբապար:
Խմբապարը տեսահոլովակի տեսքով ապրիլի 23-ին կներկյացվի հանրությանը»,- գրել է նա։
The post Հարգանքի եւ խոնարհումի ոգեկոչման խորհուրդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրում appeared first on ԳԱԼԱ.