Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

ԱՄՆ-ում հայտնել են՝ որ դեպքում կկարգավորեն հարաբերությունները Բելառուսի հետ

0

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը պայման է ներկայացրել, որի դեպքում Բելառուսի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը Մինսկում դեսպանի կարիք ունի, բայց քանի դեռ չի փոխվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությունը, «գործը, ինչպես միշտ», չի ստացվի:

Փրայսը հավելել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Բելառուսի հետ: «Մենք միշտ հույս ենք ունեցել, որ այդ հարաբերությունների կարգավորումը կլինի, և դա շարունակում է մնալ մեր նպատակը»,- ասել է նա:

Փրայսը հավելել է, որ ԱՄՆ դեսպանի վերադարձը Մինսկ «ուժեղ ազդակ» կլինի Բելառուսին:

Մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել էր Եվրոպայի վերջին բռնապետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса