Պաղեստինի ծայրահեղական ուժերը Գազայի հատվածից երեկվանից 36 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Պաղեստինի ծայրահեղական ուժերը Գազայի հատվածից վերջին մեկ օրում 36 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 6-ը իսրայելական «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը որսացել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի Զինված Ուժերի տարածած հաղորդագրությանը:
Ապրիլի 24-ի երեկոյան մեկ հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, որը ևս չեզոքացվել է իսրայելական ՀՕՊ-ի կողմից:
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ մյուս հրթիռներն ընկել են սահմանային անվտանգ հատվածում:
Ավելի վաղ իսրայելական կողմը հաղորդել էր, որ Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանակից շրջաններում, օդային տագնապի ազդանշան է միացել:
