Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Երբ ավարտվի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, կգնահատենք, թե արդյոք ՄԽ–ը պահպանել է իր ազդեցության մնացորդները․ Մոդեստ Կոլերով

0

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խոսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը,  Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցությունը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողությունն էլ ավելի օրինականացնելու համար։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր վերակենդանացման թեմային և հայտնեց իր համաձանությունը, որ փորձ է արվում հիմնախնդրի կարգավորման ձևաչափը վերականգնել։

«Ռուս խաղաղապահների ներկայիս մանդատը Երևանի և Բաքվի համաձայնությամբ բավականաչափ հուսալի չէ»,- նկատեց նա։

Նշենք, որ վերջերս Ռուստաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ կարևորել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Հարցին՝ իր տպավորությամբ, ինչպես կաշխատեն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ինչպես նախկինում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Tert.am-ը մատնանշեց, որ տարածված հաղորդագրության համաձայն, երեկ Բաքվից Երևան հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, ռուսաստանցի վերլուծաբանն արձագանքեց․ «Ռազմագերիների նոր խմբի վերադարձը եղել է Բաքվի որոշումը»։

Մեկ այլ դիտարկման, թե ինչ է կարծում, որքանով կարող է արդյունավետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը այն դեպքում, երբ չկարողացավ կանգնեցնել նախորդ տարվա պատերազմը, ռուսաստանցի վերլուծաբանը պատասխանեց՝ Մինսկի խումբը նոր պատերազմը կանխելու մանդատ չուներ:

«Նրա մանդատն է՝ նպաստել հակամարտող կողմերի բանակցություններին: Երբ ավարտվի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների պաշտոնավարման առաջին ժամկետը, մենք կգնահատենք, թե արդյոք Մինսկի խումբը պահպանել է իր ազդեցության մնացորդները: Հիմա դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса