Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Ագարակի մաքսային պահեստի ապօրինի փակման հետ կապված դիմել ենք վարչական դատարան. Մխիթար Զաքարյան (տեսանյութ)

0

Ո՛չ, Ագարակի մաքսային պահեստը չի աշխատում, և «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն իր տարածքով պատկանում է իմ ընտանիքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Մեղրի համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:

«Դա իմ տիկնոջ սեփականությունն է, որը նաև իրականացնում է կառավարումը, իսկ հիմա, իմ կարծիքով, ՊԵԿ-ի կողմից անհիմն և ապօրինի հրամանով ընկերությունը չի գործում։ Դիմել ենք վարչական դատարան, արդեն որոշակի գործընթացներ կան և տեսնելով վերջին տարիների դատական իշխանությունների անաչառությունը, իրենց նվիրվածությունը օրենքին, մեծ հույս ունենք, որ արդարությունը կվերականգնվի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագարակի մաքսային պահեստի լիցենզիայի ժամանակավոր դադարեցվել էր։ Դրա համար որպես պատճառ նշված է եղել ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса