Մերկելը Նեթանյահուին հավաստիացրել է Գերմանիայի կառավարության՝ Իսրայելին համերաշխություն հայտնելու մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում աջակցություն է հայտնել Իսրայելի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերը կրկին խստորեն դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները և վարչապետին հավաստիացրել է ԳԴՀ կառավարության համերաշխության մասին: Նա ընդգծել է Իսրայելի՝ հարձակումներից պաշտպանվելու իրավունքը»,- մանրամասնել է Զայբերտը:
Նշվում է, որ Մերկելը «նաև շեշտել է, որ Գերմանիայի կառավարությունը շարունակելու է վճռականորեն ընդդիմանալ Գերմանիայում բողոքի ցույցերին, որոնք ատելություն ու հակասեմականություն են տարածում»: