Добавить новость
ru24.net
World News
Май
2021

ՌԴ Արխանգելսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, կան զոհ և վիրավորներ

0

Ռուսաստանում՝ Արխանգելսկի շրջանի Մուդյունգ կղզու մոտակայքում, վթարի է ենթարկվել «Ռոբինզոն» անվամբ ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Հյուսիս-արևմտյան տրանսպորտային վարչությունը:

«Դեպքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են, ևս մեկը անհետ կորած է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վասկովոյի օդանավակայանից օդ բարձրացած ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 21.25-ին: Քննիչները քրեական գործ են հարուցել երթևեկի անվտանգության կանոնների խախտման և օդային տրանսպորտի շահագործման հոդվածի հիման վրա, ինչը հանգեցրել է մարդու մահվան: Այժմ դեպքի հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ Իրկուտսկի մարզում վթարի էր ենթարկվել ինքնաշեն, թեթև շարժիչով ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել էր երկու մարդ՝ օդաչուն ու ուղևորը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса