Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Իսրայելցի զինվորականները հայտնել են Հորդանանի հետ սահմանին ԱԹՍ-ի խոցման մասին

0

Իսրայելցի զինվորականները հայտնել են Հորդանանի հետ սահմանին անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Իսրայելցի զինվորականները, մասնավորապես, հայտնել են, որ Իսրայել-Հորդանան սահմանին խոցել են անօդաչու թռչող սարք, սակայն չեն պարզաբանել, թե ԱԹՍ-ն որ կողմից է մոտեցել երկրի սահմանին։

Ավելի վաղ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ասել էր, որ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի «կրկնվող սադրիչ» գործողություններն են հանգեցրել իրավիճակի սրմանը։ Նա նշել էր, որ «միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ստանձնի դադարեցնելու Իսրայելի բռնությունները Երուսաղեմում և ագրեսիան Գազայում»։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса