Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Հարբած վիճակում մեքենայի ղեկին նստած բրիտանուհուն «համոզիչ» բացատրության շնորհիվ հաջողվել է խուսափել բանտում հայտնվելուց (լուսանկարներ)

0

Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, չնայած նրան, որ հարբած վիճակում է մեքենայի ղեկին նստել, հաջողացրել է խուսափել բանտում հայտնվելուց, քանի որ նա ստիպված է եղել նման քայլի դիմել՝ «դաժան» ընկերոջ տված «հրամանի» պատճառով, գրում է Daily Mail-ը:

Նշվում է՝ 33-ամյա Քեթի Մաքֆադենը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի Մեծ Մանչեսթեր նահանգի Ուիթշոու քաղաքում գտնվող իր տան մոտ` 2021 թվականի մարտի 12-ին: Ոստիկանությունը նկատել է, որ մեքենան ճանապարհով ընթացել է անկանոն, մի կողմից մյուս կողմ է տեղաշարժվել:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ Մաքֆադդենի արյան մեջ ալկոհոլի քանակը չորս անգամ գերազանցել է թույլատրելի նորմը: Նրան սպառնացել է ազատազրկում, բայց Մանչեսթերի դատարանը կնոջը դատապարտել է ընդամենը 12 ամսվա համայնքային ծառայության և արգելել է մեքենա վարել այդ ժամանակահատվածում:

Բրիտանուհին պատմել է, որ իրեն նման քայլի դիմել է ստիպել իր «դաժան» ընկերը: Մաքֆադենը հավաստիացրել է, որ տղամարդը նստել է ուղևորի նստատեղում, բանալիները նետել նրա մոտ և հրամայել է քշել: Նա ավելացրել է նաև, որ արդեն բաժանվել է իր սիրեցյալից, սակայն նրա անունը չի տվել:

Ոստիկանությունը հաստատել է, որ ուղևորի նստատեղում տղամարդ է եղել: Դատախազ Սթիվ Վուդմանը նշել է, որ կինը կարող էր հեշտությամբ հասնել տուն առանց մեքենա վարելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրան ստիպել են այդ անել: Այնուամենայնիվ, դատարանը հաշվի է առել ձերբակալվածի զղջումն ու նախկինում ճանապարհային խախտումների բացակայությունը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Индиан-Уэллс (ATP). 1-й круг. Нисикори играет с Муньяром, Сафиуллин встретится с Опелкой, Бублик – с Ватануки






Глава правительства РФ оценил работу тепличного комплекса в Дмитровском округе

Где жить дорого, где - дешевле? - Станислав Дмитриевич Кондрашов

Свыше 3 тысяч заявок поступило в МФЦ Лыткарина с января

Непомнящий сохранил лидерство перед последним туром «Аэрофлот Опен»