Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Բրիտանացի միլիոնատերը, թողնելով ապահով կյանքը, ապրում է խղճուկ պայմաններում՝ առանց լույսի և ջեռուցման, երբեմն էլ իր համար սնունդ է փնտրում աղբամաններում (լուսանկարներ)

0

Բրիտանացի միլիոնատերը, թողնելով իր հարուստ և ապահով կյանքը, արդեն 22 տարի է՝ ապրում է լքված շոտլանդական կղզում, գրում է Daily Mail-ը։

Անշարժ գույքի շուկայում հայտնի 63-ամյա Ռոք Սենդֆորդն ապրում է Շոտլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մեկուսի կղզում, որը 852,660 դոլարով գնել է 1992 թվականին։

Էկո-ակտիվիստը Stacey Dooley Sleeps Over հաղորդման ընթացքում պատմել է իր անսովոր կենսակերպի մասին՝ այն որակելով «ապստամբություն բրիտանական կառավարության դեմ, որը կլիմայի փոփոխությունը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում»։

Միլիոնատիրոջ խոսքով՝ ընդունում է միայն սառը ցնցուղներ, սնունդի առաքման համար սպասում է ավելի քան 6 օր, ապրում է առանց մեքենայի, տաք ջրի և ջեռուցման։

The Sun-ի հետ զրույցում նա նաև պատմել է, որ «որպես իր կենսակերպի մաս՝ երբեմն էլ աղբամաններում անվճար սնունդ է փնտրում»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса