Добавить новость
ru24.net
World News
Май
2021

«Քանի դեռ Էրդողանը շարունակում է սադրել ԵՄ-ին, հարաբերությունների բարելավման հեռանկար լինել չի կարող». եվրոպացի օրենսդիրներն այսօր քննարկելու են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

0

Այսօր եվրոպացի օրենսդիրները քննարկելու են Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդի 2019-2020 թվականների զեկույցները Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի վերաբերյալ: Դա տեղի կունենա 2018 թվականին Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունը սառեցնելուց հետո, հետագա քայլերի վերաբերյալ բանաձևի քվեարկությանն ընդառաջ, հայտնում է Ahval թերթը։

«Եվրոպական ժողովրդական կուսակցություն»-ը նշել է, որ «առկա բացասական միտումը չվերանալու դեպքում բանակցությունները պետք է պաշտոնապես դադարեցվեն»։

«Քանի դեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սադրել ԵՄ-ին և դրա անդամ պետություններին, խախտում է Հունաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը և հեռացնում է Թուրքիան եվրոպական չափանիշներից, օրենքի գերակայությունից և մարդու հիմնարար իրավունքներից, հարաբերությունների բարելավման հեռանկար լինել չի կարող», - նշել է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» մամուլի խոսնակը։


Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավոր Նաչո Սանչես Ամորը, իր հերթին, նշել է, որ առանց մարդու իրավունքների և երկրում իրավունքի գերակայության ոլորտում անհապաղ առաջընթացի, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների բարելավում լինել չի կարող։

Նա շեշտել է․ «Սա երկրում իրավիճակի վերաբերյալ երբևէ եղած ամենախիստ խորհրդարանական զեկույցն է և վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում լուրջ և շարունակական հետընթացի արտացոլումը»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса