Գալապագոսյան կղզիներում փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը (լուսանկար)
Գալապագոսյան կղզիների արշիպելագում գտնվող Դարվինի կամարը, որը բնական ժայռային գոյացություն է, էրոզիայի հետևանքով փլուզվել է, ինչի մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` Էկվադորի շրջակա միջավայրի նախարարության թվիթերյան էջին հղումով:
«Տեղեկացնում ենք, որ մայիսի 17-ին հայտնի է դարձել Դարվինի կամարի՝ գրավիչ բնական կամրջի փլուզման մասին. այն գտնվում էր Գալապագոսյան կղզիների ամենահյուսիսային Դարվին կղզուց 1 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա: Փլուզումը բնական էրոզիայի հետևանք էր»,-ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ քարերի ընկելու հետևանքով տուժածներ չկան:
Դարվինի կամարը բնական ժայռային գոյացություն է, որը մի ժամանակ կարող է եղած լինել Դարվինի կղզու մի մասը: Այն համարվում էր Գալապագոսյան կղզիների խորհրդանիշներից մեկը: