Սելին Դիոնն ամուսնու մահից հետո դեռևս չի մտածում կրկին սիրահարվելու մասին (լուսանկարներ)
2016-ին կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հրաժեշտ է տվել իր ամուսնուն՝ Ռենե Անջելիլին։ Թեև ամուսնու մահից անցել է 5 տարի, 53-ամյա երգչուհին Today show-ի հաղորդավար Նատալի Մորալեսին խոստովանել է՝ դեռևս չի մտածում կրկին սիրահարվելու մասին և վստահ էլ չէ՝ արդյոք կկարողանա գտնել այնպիսի յուրահատուկ մարդու, ինչպիսին ամուսինն էր։
«Ես չգիտեմ, գաղափար չունեմ։ Բայց այս պահին իմ երեխաների շնորհիվ սերն այնքան շատ է իմ կյանքում, որ ես չեմ մտածում հարաբերությունների և նորից սիրահարվելու մասին։ Սակայն չեմ կարող ասել, որ դա երբեք տեղի չի ունենա, չգիտեմ»,- խոստովանել է հայտնի երգչուհին։
Դիոնը նաև հայտնել է, որ ինքն ու իր երեք որդիները՝ երկվորյակներ Նելսոնն ու Էդին և Ռենե Չարլզը, իրենց կողքին մշտապես զգում են ամուսնու ներկայությունը։
«Մենք շարունակում ենք ապրել նրա հետ։ Նա մեր կյանքի մի մասն է, այնպես որ, պետք է խոստովանեմ՝ այդ փաստն ինձ ուժ է տալիս»,- հավելել է երգչուհին։
Նշենք, որ Ռենե Անջելիլը կյանքից հեռացել է 2016-ի հունվարին՝ 73 տարեկանում՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: