Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Հրվ. Կորեայի նախագահը 5-օրյա այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ կհանդիպի Բայդենի, Հարիսի և Փելոսիի հետ

0

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն այս շաբաթ հնգօրյա ուղևորություն կկատարի ԱՄՆ, որի ընթացքում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկու ղեկավարների հանդիպումը կկայանա (տեղական ժամանակով) մայիսի 21-ին, Սպիտակ տանը:

«Բարձր մակարդակով բանակցություններից անմիջապես հետո (երկու ղեկավարները) պլանավորում են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել»,-հաղորդել է Մուն Չժե Ինի վարչակազմի՝ հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Չոն Ման Հոն:

Նա նշել է, որ Հարավային Կորեայի նախագահը պլանավորում է ԱՄՆ-ի մայրաքաղաք ուղևորվել մայիսի 19-ի ցերեկը: Մայիսի 20-ի առավոտյան նա մտադիր է այցելել Առլինգթոնի ազգային գերեզմանատուն: Օրվա երկրորդ կեսին Մուն Չժե Ինը կայցելի Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում կունենա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հաջորդ օրը նախագահը կհանդիպի ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Ջո Բայդենի հետ:

Հարավային Կորեայի նախագահը պետք է Սեուլ վերադառնա մայիսի 23-ի երեկոյան: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հանդիպման ընթացքում Մուն Չժե Ինը և Բայդենը կհաստատեն երկու երկրների դաշինքի հաստատունությունը և կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի միջուկազերծումը: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Калинская в полуфинале WTA в Сингапуре






В Петербурге закрыли часть магазинов сети "Светофор" из-за санитарных нарушений

В сети салонов SACO представлена новая программа — "Здоровый блонд"

В Рязанском проходят мероприятия на свежем воздухе

Стартовал отбор площадок для сдачи нормативов ТехноГТО на золотые значки в Подмосковье