Գվինեթ Փելթրոուն Քիմ Քարդաշյանի երեխաների «երկրպագուն» է․ Daily Mail (լուսանկարներ)
Առողջությանը և ժամանցին վերաբերվող ամերիկյան Goop ապրանքանիշի հիմնադիր, հոլիվուդյան հայտնի դերասանուհի, օսկարակիր Գվինեթ Փելթրոուն Keeping Up With the Kardashian իրապատում շոուի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի երեխաների երկրպագուն է և չի կարողացել իր հիացմունքը զսպել հեռուստաաստղի վերջին ինստագրամյան հրապարակման առնչությամբ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է երկու կրտսեր երեխաների՝ Չիկագոյի և Փսալմի և եղբոր դստեր՝ Դրիմ Քարդաշյանի լուսանկարը, ինչին էլ անդրադառնալով՝ դերասանուհին գրել է․ «Վերջ տվեք»։
Պարբերականը նշել է, որ դերասանուհին և Քիմ Քարդաշյանն այս տարի կարծես թե ընկերացել են և հիշեցրել, որ Քարդաշյանի ծննդյան օրվա առթիվ դերասանուհին նրան նվեր էր ուղարկել։
Գվինեթ Փելթրոուից բացի՝ հրապարակման մեկնաբանություններում արձագանքել են այլ հայտնիներ ևս։ Լուսանկարին արձագանքել է նաև Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Քլոեն՝ գրելով․ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Դրիմը գրկել նրանց»։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ էր հրապարակել ավագ որդուց՝ նրան «ամենանորաոճ երեխա» անվանելով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։