Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ հեռավոր գյուղերի փախստականներին և բազմազավակ ընտանիքներին

0

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրած մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ Խնածախ և Պտրեցիկ, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահներն այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսաստանի բնակչության մարդասիրական առաքելության», «Բժիշկ Լիզա» և «Շտապիր բարության» կազմակերպությունների անունից փոխանցել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

«Յուրաքանչյուր մարդասիրական գործողություն նախապատրաստում է պահանջում: Մարդասիրական գործողության նախօրեին Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին ՝ պարզելու բազմազավակ և ներքին տեղահանվածների ընտանիքների թիվը»,-հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևը:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 150 տոննա մարդասիրական պարագաներ, որոնց մեջ, բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, եղել են նաև բժշկական հաստատությունների մասնագիտական բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշիչ պարագաներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 2-й круг. Медведев встретится с Беллуччи, Хуркач – с Лехечкой






7 февраля – День рождения огнетушителя

В крови отравившихся в Москве ростовских детей не найден алкоголь

Творческий ансамбль из Чехова стал лауреатом международного фестиваля

Собянин: В Москве установят мемориальные доски пяти героям Советского Союза