Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Ավաղ, կապիտուլյանտին հաջողվեց ընդդիմության շրջանում որոշակի տարաձայնություններ առաջացնել․ մի շարք գործիչներ համաձայնեցին գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված Հայաստանի կողմից պաշտոնապես ՀԱՊԿ դիմնելուն, ասաց, որ ՀՀ այս քայլը մի շարք հարցեր է առաջացնում։

«Լավ ՀԱՊԿ–ում կհարցնեն չէ՞, բա ձեր բանակն ո՞ւր էր, մի հատ օդ կրակե՞լ եք, որ դիմում եք ՀԱՊԿ–ին։ Հիմա էլ ուզում եք Ռուսաստանի ջեբը գցե՞ք»,– ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը չլիներ, ՀՀ իշխանություններն ամբողջ Ղարաբաղը արդեն տվել էին։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ավաղ կապիտուլյանտին հաջողվեց ընդդիմության մոտեցումների մեջ որոշակի տարաձայնություններ մտցնել։

«Մենք ամենավերջինն ենք հայտարարել, որ գնում ենք ընտրությունների, որովհետև մեզ համար թիվ մեկ խնդիրը սրան հեռացնելն է։ Ես՝ կոնկրետ որպես Էդուարդ Շարմազանով, քաղաքական դաշտում այնքան եմ պայքարելու, մինչև չտեսնեմ նիկոլիզմի հեռացումը։ Նիկոլ Փաշինյանը դարձավ Ադրբեջանին պարտված պետությունից հաղթած պետություն դարձրած հողատու»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է համախմբվել։ «Հունիսի 20–ին ով սրան ձայն տա, պետք է գիտակցի, որ ձայն է տալիս Մեհրիբանին և Իլհամին»,– ասաց նա։

ԱԺ նախկին փոխնախագահը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետ Հայաստանում ստեղծված վիճակը վճռորոշ է։ «Օրհասական վիճակը եղել է 2018 թվականի մայիսի 8–ից հետո, երբ մենք ասում էինք, իսկ մեզ ասում էին՝ դու ու Աշոտյանը պաշտոնի կռիվ եք տալիս, հիմա ո՛չ ես կամ, ո՛չ Աշոտյանը գնացեք վայելեք»,–ասաց նա։

Նա նշեց, որ իրենք պետք է պայքարեն ոչ թե անձի, այլ նիկոլիզմի դեմ։ «Այս նիկոլիզմը խորհրդանշում է տգիտությունը, անգրագիտությունը, ստախոսությունը, հիմար հպարտությունը, աղանդավորությունը, տրանսգենդերությունը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մասնակցելու իրենց դաշինքի ցուցակին, որում ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ չկան, նա ասաց, որ քաղաքական պայքարը միայն խորհրդարանական ցանկում լինելը չէ։ «Ինչ որոշում կայացվել է, դա եղել է մեր համատեղ որոշումը։ Իմ հասցեն չի փոխվում՝ Մելիք Ադամյան 2»,–ասաց նա՝ նկատի ունենալով ՀՀԿ գրասենյակի հասցեն։  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Рублев обыграл Басилашвили и вышел в полуфинал турнира ATP в Монпелье






В Австрийских Альпах лыжник выжил после того, как его накрыло лавиной

Музыкальный редактор М. Бланк

Арбитражный суд Москвы запретил Google вести разбирательства в США

Белый дом: при Дональде Трампе нелегальные мигранты не будут иметь значения