Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Թագավորական կենսագիրը պատմել է Քեյթ Միդլթոնի` գիշերօթիկ դպրոցում ունեցած «ծանր» տարիների մասին

0

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կնոջ`Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դպրոցական տարիները ծայրաստիճան դաժան են անցել միջին դպրոցում բռնության ենթարկվելու պատճառով:

Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ թագավորական ընտանիքի մասին կենսագրական գրքերի հեղինակ Քեթի Նիքոլի խոսքերին հղումով:

Կենսագիրն ասել է, որ Քեյթ Միդլթոնը Դաուն Հաուսի աղջիկների գիշերօթիկ դպրոց է տեղափոխվել 13 տարեկանում, մինչդեռ երեխաների մեծ մասն այնտեղ հաճախել է 11 տարեկանից: «Ուիլյամն ու Հարին» գրքի հեղինակի խոսքով՝ արքայազն Ուիլյամի ապագա կինը հայտվել է այնպիսի միջավայրում, որը չի ընդունել նոր աշակերտուհուն:

Գրողը հավելել է՝ Քեյթն ավելի նիհար և բարձրահասակ է եղել, քան իր դասընկերուհիները: Նրան չեն ընդգրկել լակրոսի (գնդակով թիմային խաղ,- խմբ.) դպրոցական թիմում, ինչը «մեծ հարված է հասցրել աղջկա հպարտությանը», և ինչի համար հասակակիցները ծաղրել են Քեմբրիջի ապագա դքսուհուն:

«Բոլորն ուզում էին լինել լավագույնը, ամենաթլետիկը և գեղեցիկը: Կարծում եմ, որ Քեյթն ամենասկզբից էլ ուրախ չի եղել»,- հաստատել է Քեյթի հետ նույն դպրոցում սովորած Էմմա Սեյլը:

Բացի այդ, դքսուհու նախկին դասընկերուհիներից մեկն ասել է, որ առաջնորդության համար անընդհատ պայքարը մեծ ճնշում է գործադրում աղջիկների վրա:

Հիշեցնենք՝ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հարաբերությունները սկսվել են 2000-ականների սկզբին: 2011 թվականի ապրիլի 29-ին նրանք ամուսնացել են, որից հետո Միդլթոնին շնորհվել է Քեմբրիջի դքսուհու կոչում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Янник Синнер

Хавбек "Пари НН" Калинский: Синнер - адекватный парень, одобряю выбор сестры






Мишустин попросил прекратить давление на роскомпании в Кыргызстане

Консультанты рассказали, какие новостройки в Москве подешевеют в 2025 году

Легендарный ЗИМ в хорошем состоянии — всего за 2 млн рублей?

Добровольская, Линч, Немоляев. Кого мы потеряли в январе 2025 года