Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Եթե այնտեղ աշխատողները քնած են, ես պետք է միլիոններ տուժե՞մ․ Արմավիրի մարզի բնակիչները փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը, նշում էին՝ 7 օր է՝ ոռոգման ջուր չունեն (տեսանյութ)

0

Այսօր Արմավիրի մարզի գյուղերում բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երևան–Արմավիր ճանապարհը։ Նրանք նշում են, որ շաբաթներ շարունակ ոռոգման ջուր չկա, չեն կարողանում ոռոգել իրենց այգիներն ու դաշտերը:

Բնակիչներից մեկը նշեց, որ Կառավարությունը չի կարողանում տիրապետել իրավիճակին, հստակ չափով ջուր չեն տրամադրում, որը մեծ խնդիրներ է առաջացնում: «Եթե այնտեղ աշխատողները քնած են, ես պետք է միլիոններ տուժե՞մ այսօր: Չգիտեն՝ քանի լիտր է անհրաժեշտ այստեղ ու չգիտեն, թե քանի լիտր է գալիս, ասում են՝ նորանշանակ է»,– ասաց բնակիչը:

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը նշեց, որ ամեն տարի Կառավարության որոշմամբ Սևանա լճից սահմանված չափով պետք է ջուր տրամադրվի ժողովրդին:

«Մինչ այս եղանակային պայմաններն այնպես էին, որ մենք գետերում ջուր ունեինք, հիմա գետերի ջուրը նվազել  է, և այդ խնդիրը հիմա որոշ տարածքներում այս հարցն է առաջացրել, բայց մենք Մարմարիկ ջրամբարն ենք բացել, դոտացիա են տվել, որպեսզի ժողովրդի կարիքները հոգանք, մինչև Սևանա լճի մասով Կառավարության որոշումը կլինի: Ջուրը հիմա կա, բայց բավարար չէ, քանի որ ջրելու կուլտուրա կա, եթե հերթականությունը պահենք, խնդիր չի լինի, այս տարածքում բոլոր տարիներին էլ ջրի խնդիր է առաջացել, հողի պայմաններից է»,– ասաց նա:

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին խնդիրը լուծված է, սակայն հիմա պետք է կարողանան այսօրվա լուծումը պահպանել: «Ինչ հնարավոր է, վայրկյան առաջ անում ենք, 10 օրվա ընթացքում խնդիրն ամբողջովին կկարգավորվի»,– ասաց Արամ Սարգսյան:

Բնակիչներից մեկը նշեց, որ իրականում արդեն շատ են ուշացրել ջրի խնդրի կարգավորումը, քանի որ եթե ամեն ինչ ճիշտ ժամանակին տեղի չի ունենում, ընթացքում ժողովուրդն է տուժում: «Ամեն տարի գալիս, վստահեցնում, գնում են, խնդիրը նույնն է մնում, ջուրը մի օր լինում է, մի օր չի լինում, բույսն էլ իր նորմայով չի կարողանում աճել»,– ասաց բնակիչը:

Հողագործությամբ զբաղվողներից մեկն էլ ասաց, որ ինչքան էլ հավատացրին, որ արդեն ջուր կմատակարարվի, միևնույն է՝ իմաստ չկա, որովհետև արդեն շատ են ուշացրել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Курникова

Анну Курникову заметили в Майами в инвалидном кресле






Москва назвала запрет БАПОР в Израиле нарушением международного права

ТАСС: стоматолог-ортопед и бурильщик вошли в топ самых дорогих вакансий февраля

Бизнес-центр “Крымский” в Симферополе

Петров купил дом беременной жене за ₽59 млн после продажи квартиры в Москве