Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Կիմ Չեն Ընն այլ երկրների ազդեցության դեմ պայքարի շրջանակում արգելել է նեղ և պատռված ջինսե տաբատներ հագնել․ Mirror

0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այլ երկրների ազդեցության դեմ պայքարի շրջանակում արգելել է նեղ և պատռված ջինսե տաբատներ հագնել, հաղորդում է Mirror-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը, որը վախենում է «երիտասարդության շրջանում այլ երկրների ազդեցության հետևանքներից», նեղ և պատռված ջինսե տաբատները դիտարկում է «կապիտալիստական կենսակերպի նշան»։

Նշվում է, որ օրերս պետական The Rodong Sinmun թերթը հանդես է եկել «նորաձևության նման իրերից հրաժարվելու» կոչով՝ ընդգծելով, որ դրանց հետևանքով «երկիրը, ինչպես բորբոսնած պատ, կարող է փլուզվել»։

«Պատմությունը մեզ կարևոր դաս է սովորեցնում այն մասին, որ եթե հավատարիմ չմնանք մեր սեփական ապրելակերպին, երկիրը կարող է խոցելի դառնալ, և ի վերջո, ինչպես բորբոսնած պատ, փլուզվել։ Մենք պետք է զգուշանանք կապիտալիստական կենսակերպի նույնիսկ ամենափոքր նշաններից և պայքարենք դրանցից ազատվելու համար»,- ասված է թերթի հոդվածում։

Նշենք, որ ավելի վաղ պարբերականը նաև հաղորդել էր, որ Կիմ Չեն Ընը երկրի Երիտասարդական լիգա (Youth League) կազմակերպության պաշտոնյաներին կարգադրել է խստորեն հետևել դեռահասների սանրվածքներին, երաժշտական ճաշակին և հագուկապին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Серена Уильямс

Серена Уильямс стала совладельцем первой команды женской НБА из Канады






Режиссёр Сарик Андреасян поспорил со студентами киноколледжа и покинул лекцию раньше времени под всеобщий смех

«Необычная ситуация»: названы температурные рекорды прошлой зимы

В Китае протестировали термоядерное «искусственное солнце»

«Тарковский — это ужасно». Сарик Андреасян обругал культового режиссёра