Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Աթենքը շտապում է կասեցնել Անկարայի քայլերը Պաղեստինում. Ekathimerini

0

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մայիսի 18-ին մեկնում է Իսրայել և Պաղեստին: Այս մասին գրում է Ekathimerini հրատարակությունը:

Աթենքը զգուշացվել է Թուրքիայի և Գազայի հատվածի միջև բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման ծրագրերի մասին:

Երուսաղեմ, Թել Ավիվ և Ռամալլահ մեկնելու արտգործնախարարի որոշումը կայացվել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ խորհրդակցելուց հետո, այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ներկայանալ որպես պաղեստինցիների միայնակ պաշտպան Իսրայելի և Գազայի միջև սրվող լարվածության ֆոնին:

Միևնույն ժամանակ, Անկարան ճնշում է գործադրում պաղեստինյան իշխանությունների վրա` հունական Կաստելորիզո կղզու դիմաց Թուրքիայի ափերին բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատում կատարելու համար: Նման արդյունքը ոչ միայն լուրջ խնդիրներ կստեղծի Հունաստանի և Կիպրոսի համար, որոնց իրավասությունը կխախտվի նման սահմանազատմամբ, այն նաև կդառնա Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի դագաղի վերջին մեխը:

Դենդիասը կհանդիպի իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշքենազիի, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդի և Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Մոհամադ Շտայեի հետ: Ի սկզբանե պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Դենդիասը Ռամալահում կհանդիպի իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ-Մալիքիին: Այնուամենայնիվ, ալ-Մալիքին հետ է քաշվել՝ պնդելով, որ Աթենքը բարեկամ է Իսրայելին և ամբողջովին անտեսում է պաղեստինյան դիրքորոշումները:

Դենդիասի այցը տարածաշրջան նախապես պլանավորվել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ Աթենքը ցանկանում է լիովին ներդաշնակ լինել տարածաշրջանի հիմնական արաբական խաղացողի՝ Եգիպտոսի հետ:

Հակամարտության սկզբից ի վեր տարածաշրջան այցելած ԵՄ անդամ պետության առաջին պաշտոնյա Դենդիասը կմասնակցի նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Եվրամիության արտգործնախարարների շտապ տեսաբանակցություններին: Նույն օրը Դենդիասը կմեկնի Հորդանան ՝ բանակցելու արտգործնախարար Այման Սաֆադիի հետ, իսկ հինգշաբթի օրը կայցելի Կահիրե:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Скончался легендарный австралийский теннисист Фредерик Столле






Производство тюльпанов в Калининградской области увеличится на 30%

Евгений Миронов оказался в больнице после обострения проблем с сердцем

Режиссер Андреасян обвинил систему образования в отсутствии полноценной киноиндустрии в РФ

В столице после зимы промоют около двух тысяч инженерных сооружений